Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին

4 րոպեի ընթերցում

Մալթայում մարտի 11-ից մայիսի 29-ը  տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT)  խորագրի ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան):

Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:  

Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:

Նախագծի հեղինակը՝ արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը, Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ,  ինստալյացիաներ և  հանրային արվեստի նախագծեր: 2019 թվականին Ֆլորենցիայի XII բիենալեում Ռաֆֆի Ետալյանն արժանացել է «Lorenzo il Magnifico» ոսկե մեդալի՝ «Reflection of an Enigmatic Mind» ստեղծագործության համար: 2015 թվականին Վատիկանի ֆիլատելիստական և դրամագիտական գրասենյակը վերարտադրել է Ետալյանի «Սուրբ Իգնատիոս Մալոյան» կտավը, որին նվիրված նաև  նամականիշ է թողարկվել: Ետալյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Արաբական երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արվեստագետի  որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։

Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը «Triangle of Collaboration» (ToC) մշակութային կազմակերպության համահիմնադիր և ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամ, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։ Նրա գործունեության հիմքում հետազոտական և միջոլորտային մոտեցումներն են, որոնք ընդգրկում են ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տարածքային մշակույթի ուղղությունները։ Սոնա Հովհաննիսյանը որպես համադրող և մասնակից հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում կազմակերպված ցուցահանդեսներում, հետազոտական ծրագրերում և բիենալեներում։ Նրա համադրողական գործունեության շնորհիվ արվեստի գործերը ներկայացվում և դիրքավորվում են միջազգային մակարդակում։

Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրներից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։

Մալթայի արվեստի 2-րդ բիենալեի  Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանն է։

Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ