Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում