Հայաստան

Հայաստանն ու Շվեդիան խորացնում են գործընկերությունը միգրացիայի ոլորտում. նոր ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 մլն եվրո

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Շվեդիան խորացնում են գործընկերությունը միգրացիայի ոլորտում. նոր ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 մլն եվրո

Հայաստանն ու Շվեդիան խորացնում են գործընկերությունը միգրացիայի ոլորտում՝ սկիզբ դնելով «Միգրացիայի կառավարման և ինտեգրման հզորացում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն 2025–2029» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 միլիոն եվրո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիսթը։ Վերջինս, ողջունելով մասնակիցներին՝ վերահաստատել է Շվեդիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում միգրացիայի ոլորտի բարեփոխումներին։

Նշվում է, որ նախագիծը միտված է միգրացիայի, ինտեգրման, սահմանների կառավարման և ապաստանի գործընթացներում կայուն լուծումներ ստեղծելուն, որոնք կլինեն մարդակենտրոն, ներառական և կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն։

Հաղորդվում է, որ այն նաև աջակցելու է Հայաստանի ջանքերին՝ վիզայի ազատականացման գործընթացում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում և ավարտել 2029 թվականին, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 միլիոն եվրո։

«Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միգրացիոն գործակալության կողմից՝ Շվեդիայի պետական զբաղվածության ծառայության աջակցությամբ։ Հայաստանյան հիմնական գործընկերներ են՝ Ներքին գործերի նախարարությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում