Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել օգտագործել «չինական սպառնալիքը» սեփական շահերը հետապնդելու համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցի վերաբերյալ և կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել որպես պատրվակ օգտագործել այսպես կոչված «չինական սպառնալիքը»՝ սեփական շահերը հետապնդելու նպատալով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua-ն, այս մասին հունվարի 19-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ջյակունը։

Դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված միջազգային իրավունքը գործող միջազգային կարգի հիմքն է և պետք է խստորեն պահպանվի։

Xinhua-ն նշում է, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությանը համաձայն որի 2026 թվականի փետրվարի 1-ից Գրենլանդիայի հարցով պայմանավորված 10 տոկոս մաքսատուրք կսահմանի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Ըստ Թրամփի՝ հունիսի 1-ից սկսած մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25 տոկոսի, եթե Միացյալ Նահանգների կողմից կղզու գնման վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։

Հայերեն Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters