Եվրոպա

Պորտուգալիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Պորտուգալիայում նախագահական ընտրությունները, հավանաբար, կանցնեն երկրորդ փուլ, քանի որ քվեաթերթիկների ավելի քան 60%-ի հաշվարկից հետո թեկնածուներից ոչ մեկը չի ապահովել բացարձակ մեծամասնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Քվեաթերթիկների 60,48%-ի հաշվարկից հետո սոցիալիստ Անտոնիու Ժոզե Սեգուրուն առաջատարն է 30,02%-ով. նրան հաջորդում է ծայրահեղ աջ Chega կուսակցությունից թեկնածու Անդրե Վենտուրան՝ հավաքելով ձայների 26,7%-ը, այնուհետև տեղ է զբաղեցրել Լուիս Մարկես Մենդեշը՝ ձայների 4,15%-ով։

Ընտրողների մասնակցությունը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 50,7%։ Թեկնածուներից ոչ մեկը չի մոտենում առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50%-ի շեմին, ինչը երկրորդ փուլի անցկացումը գրեթե անխուսափելի է դարձնում։

Վերջին անգամ Պորտուգալիայում նախագահական ընտրությունները երկրորդ փուլ են հասել 1986 թվականին։ Պետության ընտրական օրենսդրության համաձայն, երկրորդ փուլն  անցկացվում է առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուների միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում