Աշխարհ

Բեռլինը Ուկրաինային լրացուցիչ 60 միլիոն եվրո աջակցություն կհատկացնի

1 րոպեի ընթերցում

Բեռլինը Ուկրաինային լրացուցիչ 60 միլիոն եվրո աջակցություն կհատկացնի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայը հայտարարել է, որ Կիևը Գերմանիայից 60 միլիոն եվրո աջակցություն կստանա, որը կօգտագործվի ձմեռային շրջանում ջեռուցման ու ջերմամատակարարման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության «Telegram» ալիքում։

«Ես բարձր եմ գնահատում Ուկրաինային ձմեռային և էներգետիկ աջակցության լրացուցիչ 60 միլիոն եվրոյի փաթեթը, որի մասին այսօր հայտարարել է իմ ընկեր և գործընկերը՝ նախարար Յոհան Վադեֆուլը», - նշել է նախարարը՝ մանրամասնելով, որ այդ միջոցները կօգտագործվեն ջեռուցման և ջերմամատակարարման համակարգը հզորացնելու համար։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում