Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները

Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, բազմոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով այդ համատեքստում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում