Տնտեսություն

ԿԲ-ն հայտարարություն է տարածել սոցիալական փաթեթի հաշիվներ բացելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն հայտարարություն է տարածել սոցիալական փաթեթի հաշիվներ բացելու վերաբերյալ

ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ հորդորելով քաղաքացիներին սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին։

Դիմումի պատճենում պետք է նշել նաև Կենտրոնական բանկի [email protected] էլեկտրոնային հասցեն:

Սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում