Եվրոպա

Տուսկը մերժել է լեհ զինծառայողներին Գրենլանդիա ուղարկելու գաղափարը

2 րոպեի ընթերցում

Տուսկը մերժել է լեհ զինծառայողներին Գրենլանդիա ուղարկելու գաղափարը

Լեհաստանի իշխանությունները չեն պլանավորում զորախումբ ուղարկել Գրենլանդիա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Գրենլանդիա», - հայտարարել է Տուսկը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է նրա գրասենյակի սոցիալական ցանցերում:

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական ներխուժումը Գրենլանդիա կդառնա «քաղաքական աղետ»  Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար: Այնուամենայիվ, Տուսկը կարծում է, որ նման սցենարը չի կարելի բացառել։

Դանիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին մեծացնում է Գրենլանդիայում և դրա շուրջ ռազմական ներկայությունը՝ տեղակայելով լրացուցիչ ռազմանավեր, ինքնաթիռներ և զինվորականներ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կմասնակցի բազմազգ հետախուզական առաքելությանը, ինչպես նաև Գրենլանդիա կուղարկի Բունդեսվերի 13 զինծառայողի:

Շվեդիան Դանիայի խնդրանքով զինվորականներ է ուղարկել կղզի: Նորվեգիան իր հերթին երկու զինվորական կտեղակայի կղզում: Իսկ Ֆրանսիայի զինծառայողները կմասնակցեն ցուրտ եղանակի պայմաններում համատեղ զորավարժությունների Դանիայի և այլ եվրոպական երկրների հետ: Ֆրանսիան նաև փետրվարին հյուպատոսություն կբացի կղզում:

Հունվարի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախկինի նման տրամադրված է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ չնայած Դանիայի առարկություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում