Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար ձեռք են բերվել շատ լուրջ միջոցներ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում տարբեր խմբերի հրավիրում են տեղում ծանոթանալու Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությանն ու տեխնիկային։ 

«Երբ մարդկանց հրավիրում ենք, ակնհայտ է, որ ցույց տալու բան ունենք և ցանկանում ենք, որ մարդիկ դա տեսնեն»,-նշեց նա։

Միաժամանակ Փաշինյանը կարևոր համարեց անդրադառնալ այն հարցին, թե ինչու այդպիսի միջոցներ հնարավոր չէր ձեռք բերել ավելի վաղ։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը դիմել է տարբեր երկրների, սակայն ստացել է մերժումներ։

«Մեզ շատ քաղաքավարի ասում էին, որ հրաժարվում են սպառազինություն վաճառել, որովհետև համոզված չեն, որ այն կկիրառվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ավելին՝ կասկածներ կային, որ այդ միջոցները կարող են օգտագործվել այդ տարածքից դուրս»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականին, երբ Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու մասին՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։  

«Դրանից հետո, ըստ էության, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը չի կիրառվելու իր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,-ընդգծեց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ստանձնել այդ պարտավորությունները նաև դե-յուրե ձևաչափով։

«Սա նշանակում է, որ մենք հռչակել ենք՝ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով և միայն սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք