Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփի խոսքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարությունը` X միկրոբլոգում տարածելով նրա համապատասխան ելույթի տեսանյութը։

«Եվ, ի դեպ, բոլոր իրանցի հայրենասերներին՝ շարունակեք բողոքել... Դուք տեսաք, որ ես Իրանի հետ բիզնես վարող յուրաքանչյուրի նկատմամբ սահմանեցի մաքսատուրքեր, որոնք ուժի մեջ են մտել այսօր։ Եվ ես ասում եմ՝ դարձրեք Իրանը կրկին հզոր», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։

Նրա խոսքով՝ իր վարչակազմը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը՝ ի պատասխան երկրում շարունակվող ցույցերի ճնշման։

Իրան

Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ