ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունվարի 15-ին ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 15-ին շրջիկ սպասարկում կիրականացվի մի շարք համայնքներում։

Մասնավորապես՝ ժամը 11:00–16:00՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30–16:00՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տարբեր տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք՝ տեղում ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։

Բացի այդ, վարորդական իրավունքի և սեփականության վկայականների, ինչպես նաև հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները կարող են մոտենալ շրջիկ գրասենյակներին և ստանալ նոր փաստաթղթեր, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

ՆԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ հունվարի 15-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հունվարի 8-ին ընդունված դիմումների շրջանակում պատրաստված փաստաթղթերը քաղաքացիներին հանձնելու նպատակով։

Հայերեն

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը