G7-ի առաջնորդները ցանկանում են ստանալ Թրամփի աջակցությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքի տրամադրման հարցում

1 րոպեի ընթերցում

G7-ի մի շարք երկրների առաջնորդներ ծրագրում են Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում նրա աջակցությունը ստանալու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցելու են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Քննարկումների առանցքում կլինի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։

FT-ի տվյալներով՝ Կիևի դաշնակիցները ցանկանում են միանալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսվող հանդիպմանը՝ նրա աջակցությունը ստանալու համար։ Նշվում է, որ պաշտոնյաները ներկայում քննարկում են հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք հանդիպման մանրամասները։

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին