Աշխարհ

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնից Դենիս Շմիգալի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնից Դենիս Շմիգալի հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հաստատել են պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի խորհրդարանը։

Նշվում է, որ Շմիգալի հրաժարականի օգտին քվեարկել է 265 պատգամավոր։ Դենիս Շմիգալը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հուլիսից, մինչ այդ նա եղել է երկրի վարչապետը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխվարչապետ, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում