Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

3 րոպեի ընթերցում

Ucom-ը հայտարարում է իր զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին: Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող և հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի և արդյունավետ՝ երկու կողմերի համար։

«Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, որը ոչ միայն նվազեցնում է շփման արդյունավետությունը, այլև բացասաբար է ազդում ընդհանուր սպասարկման որակի վրա։ Hecttor AI-ը վերացնում է զանգերի կենտրոնների հիմնական խնդիրները՝ արագ և անհասկանալի խոսքը, ձայնի վատ որակը և ֆոնային աղմուկը: Սա զգալիորեն բարձրացնում է ծառայության որակը և հնարավորություն տալիս ընկերությանը ստանալ չափելի բիզնես-արդյունքներ՝ զանգերի  կրճատված տևողություն, խնդիրների ավելի արագ լուծում և հաճախորդների գոհունակություն։

«Ucom-ում մենք մշտապես առաջ ենք մղում նորարարական լուծումները, որոնք իրական ազդեցություն են ունենում մեր հաճախորդների փորձառության վրա։ Մեզ համար կարևոր է, որ մարդիկ զգան՝ իրենց լսում են և իրենց խնդիրները լուծում են ճիշտ, արագ և հոգատարությամբ։ Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս հաջորդ քայլն անել սպասարկման որակի զարգացման մեջ՝ կիրառելով արհեստական բանականության այնպիսի գործիք, որն արդեն այսօր փոխում է ոլորտի միջազգային չափանիշները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Ucom-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է։ Այն վերահաստատում է, որ առաջատար օպերատորները տեսնում են Hecttor-ի իրական ազդեցությունը խոսքի հստակության, խնդիրների արագ լուծման և հաճախորդների գոհունակության վրա։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել լավագույն փորձը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում», – նշել է Saima-ի հիմնադիր տնօրեն Մնացական Շարաֆյանը

Hecttor AI-ը նախագծված է «Անվտանգությունը՝ առաջանահերթություն» սկզբունքով, տվյալների լոկալ մշակումով և լիարժեք պաշտպանությամբ՝ ապահովելով անվտանգության բարձրագույն ստանդարտներ ինչպես Ucom-ի, այնպես էլ ընկերության բաժանորդների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ կիրառվում է համաշխարհային հեռահաղորդակցության ընկերությունների, բանկերի և այլ խոշոր ձեռնարկությունների կողմից՝ դառնալով նրանց ձայնային հաղորդակցության հուսալի հիմքը։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները