Հայաստան

Այս տարվա ընթացքում ներմուծման մաքսատուրքից կազատվի 15 հազար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

2 րոպեի ընթերցում

Այս տարվա ընթացքում ներմուծման մաքսատուրքից կազատվի 15 հազար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։

Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում