Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության ուղիները բաց են

2 րոպեի ընթերցում

Իրանը բաց է պահում Միացյալ Նահանգների հետ հաղորդակցության ուղիները, և կողմերն անհրաժեշտության դեպքում շփվում են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մեր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ հատուկ բանագնացի (խմբ.՝ Սթիվ Ուիթքոֆ) միջև հաղորդակցության ուղին բաց է, և անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններ են փոխանակվում», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Բաղային հավելել է, որ շփումները բաց են նաև ավանդական միջնորդի՝ Շվեյցարիայի միջոցով:

Նա նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը «երբեք չի լքել բանակցությունների սեղանը»: Սակայն միևնույն ժամանակ, ըստ խոսնակի, ԱՄՆ-ից եկող «հակասական ուղերձները» ցույց են տալիս լրջության պակաս և համոզիչ չեն:

Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է պատերազմի, բայց բաց է երկխոսության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են իրենց հետ և ցանկանում են բանակցել:

«Կարծում եմ՝ նրանք հոգնել են հարվածներ ստանալ Միացյալ Նահանգներից: Իրանը ցանկանում է բանակցել: Գուցե, մենք նրանց հետ հանդիպենք: Այժմ հանդիպում է ծրագրվում: Բայց հնարավոր է՝ այժմ տեղի ունեցողի պատճառով մենք ստիպված լինենք գործել նախքան այդ հանդիպումը», - ասել էր Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է արձագանքի շատ խիստ տարբերակներ:  

Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհերի թիվը գերազանցել է 540-ը: Նրանց թվում շուրջ 50-ն իրավապահներ են: Ավելի քան 10 000 մարդ ձերբակալվել է: Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել զոհերի հիշատակին:

Իրան

Իրանում տեղի են ունեցել ցույցեր՝ ի աջակցություն կառավարության

Հայերեն English Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան