Քրդական խմբավորումները հրաժարվել են հեռանալ Հալեպից

2 րոպեի ընթերցում

Հալեպում քրդական խմբավորումները հունվարի 9-ին խոստացել են պաշտպանել իրենց թաղամասերը Սիրիայի կառավարական ուժերից՝ մերժելով Դամասկոսի կողմից հայտարարված հրադադարի պայմանները։ Սիրիայի իշխանությունները պահանջում են քուրդ զինյալներից դուրս գալ Հալեպից, որտեղ այս շաբաթ բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ առնվազն 9 քաղաքացիական անձ զոհվել է, ավելի քան 140 000-ը լքել են իրենց տները: Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ քրդական ուժերը չեն հայտնել իրենց ուժերի շրջանում զոհերի թվի մասին։

Գիշերը պաշտպանության նախարարության կողմից հայտարարված հրադադարով պահանջվում էր մինչև հունվարի 9-ի առավոտյան ժամը 9։00-ն քրդական ուժերի դուրսբերում Հալեպից դեպի քրդերի կողմից վերահսկվող հյուսիս-արևելք: Դա փաստացի վերջ կդներ քրդերի վերահսկողությանը Հալեպի այն հատվածների նկատմամբ, որոնք քրդական ուժերը վերահսկում էին 2011 թվականին սկսված սիրիական հակամարտության առաջին օրերից ի վեր:

Աշխարհ

Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է Հալեպում կրակի դադարեցման մասին

Այդուհանդերձ, Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիա շրջանները կառավարող քրդական խորհուրդները հայտարարության մեջ նշել են, որ հեռանալու կոչերը «հանձնվելու կոչ» են, և որ քրդական ուժերը փոխարենը «կպաշտպանեն իրենց թաղամասերը»։ Նրանք նաև կառավարական ուժերին մեղադրել են ինտենսիվ հրետակոծության մեջ։ Ըստ Սիրիայի կառավարական ուժերի՝ նշված հրադադարի ընթացքում քրդական ուժերը դուրս չեն եկել Հալեպից։

Ըստ որոշ հրապարակումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալները նաև կրակ են բացել իրենց տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսների վրա։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ողջունել է Հալեպում հայտարարված հրադադարը

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան