ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և սերտ համագործակցությունը թույլ կտա պատրաստել շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։

Կողմերը համատեղ ներդրումներ կկատարեն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում, որոնք կուղղվեն տեքստիլ, կարի արդյունաբերության և նորաձևության տեխնոլոգիաների որոտներում մասնագիտական կրթության և ուսուցման որակի բարձրացմանը, անհրաժեշտ ուսումնափորձնական միջավայրի ապահովմանը, դասավանդող անձնակազմի վերապատրաստմանը, զարգացման  ծրագրերի իրականացմանը:

«Մեզ համար կարևոր է, որ ի սկզբանե ամեն ինչ անենք միասին, այսինքն՝ սկսած կրթության բովանդակության մշակումից ընդհուպ կրթական հաստատության համատեղ կառավարում։ Հատկապես տեքստիլի ոլորտում նկատվում են տնտեսության դինամիկ զարգացում և մասնագետների մշտական պահանջարկ, ուստի անհրաժեշտ է ապահովել որակյալ մասնագետների պատրաստում: Այս համագործակցությունը հնարավորություն կտա քոլեջում ուսուցանել այն հմտություններն ու գիտելիքները, որոնք շրջանավարտներին թույլ կտան ավարտելուց հետո որպես լիարժեք մասնագետներ մտնել աշխատաշուկա»,– ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը կիրականացվի նաև պետական ներդրումների միջոցով։

Կարևորելով դասավանդման գործընթացում ոլորտային մասնագետների ներգրավումը՝ նշվել է, որ նախորդ տարվանից պետության կողմից վերապատրաստում և ատեստավորում է կազմակերպվել նաև տեքստիլ ոլորտի մասնագետների համար, որը քոլեջներում դասավանդող մասնագետներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն է ընձեռում։ 

«Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ ընկերությունը պատրաստ է աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, մասնակցել աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսումնառության կազմակերպմանը, գործնական ուսուցման ծրագրերի մշակմանն ու մասնագետների պատրաստմանը: Նրա խոսքով՝ «Ալեքս տեքստիլը» համագործակցում է միջազգային խոշոր ընկերությունների հետ, և պետության հետ կնքված այս փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի ընդլայնման առումով: Մարատ Մովսիսյանը նշել է, որ արտերկրի փորձառու մասնագետները պատրաստ են գալ Հայաստան և իրենց գիտելիքն ու գործնական փորձը փոխանցել տեղի կադրերին:

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցել տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թվականը տնտեսության արտադրողականությունը կրկնապատկելու նպատակը։

Հայերեն

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել