ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը հասանելի կլինի նոր վայրերում

2 րոպեի ընթերցում

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և կառավարությունը նպատակ ունի այն վերաբացել ու հասանելի դարձնել նոր բնակավայրերի համար։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2316 ընտանիք դարձել է շահառու, 2270-ը վարկավորվել է, իսկ  212-ն արդեն ունի տան ավարտական ակտ։

«Սա լավ ցուցանիշ է, ու այս ծրագիրը համարվում է հաջողված։ Կառավարությունում քննարկվում է ծրագիրը վերաբացելու հարցը, որպեսզի նոր բնակավայրերում ընտանիքները ևս հնարավորություն ունենան օգտվել։ Վերաբացելուց առաջ հաշվի են առնվելու մի քանի հանգամանքներ, որովհետև նախորդ փորձը ցույց տվեց, որ ունեցել ենք որոշ անհամաչափություն։ Եղել են բնակավայրեր, որտեղ շատ տներ են կառուցվել, ինչը շատ լավ է, եղել են բնակավայրեր, որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել։ Մեր նպատակն է որոշ չափով համաչափություն ապահովել, որ փոքր բնակավայրերն էլ զարգանան»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր բնակավայրերի անունները կհայտնեն կարճ ժամանակ անց։

Հաշվի են առնվելու այն հանգամանքները, որ սահմանամերձ բնակավայրերում եղել են քաղաքացիներ, որոնք ունեցել են հողամասեր ու շինթույլտվություններ ու չեն հասցրել օգտվել ծրագրից։ Նաև դիտարկվելու է ամրոցաշինության ծրագիրը։ Այսինքն՝ ծրագիրը վերաբացելիս հաշվի կառնվեն նաև այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ են կառուցվում ու կան աշակերտների թափուր տեղեր։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության կողմից առանձնացված սահմանամերձ բնակավայրում ունենալ հող, ամուսնության վկայական և ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի, ինչպես նաև շինթույլտվություն ու նախագիծ: Աջակցության չափը մինչև 16 մլն դրամ է, որը տրամադրվում է հիփոթեքային վարկի տեսքով՝ մարվելով պետության կողմից։

Հայերեն Español

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում