Տնտեսություն

ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա. ՀՀ ԿԲ

2 րոպեի ընթերցում

ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա. ՀՀ ԿԲ

Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից, մանրամասնելով, որ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։

«Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։

Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար և խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում»,– ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը և ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը համատեղորեն հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման կարևոր քայլ, նպաստում են շուկայի թափանցիկությանը, գործարքների կանխատեսելիությանը և Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացմանը միջազգային մակարդակում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում