Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել Թրամփի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել Թրամփի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ

ԱՄՆ սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Օրինագծի հեղինակների և աջակիցների գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ընդունվել ձայների չնչին առավելությամբ։ Սենատորները նախատեսում են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սեպտեմբերին ուժեղացրել է ռազմական ճնշումը Վենեսուելայի նկատմամբ և սկսել հարվածներ հասցնել երկրի ափամերձ օբյեկտներին։

Եթե բանաձևն ընդունվի, այն կսահմանի, որ նախագահը չի կարող Վենեսուելայի դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հստակ համաձայնության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում