Աշխարհ

Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի

2 րոպեի ընթերցում

Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) խմբավորման դեմ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ 52-ի, հայտնել է Հալեպի առողջապահության վարչության լրատվական ծառայության տնօրեն Մունիր ալ-Մուհամմադը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

BBC-ն ավելի վաղ հայտնել էր 12 զոհի մասին։

Տեղեկությունների համաձայն՝ ՍԴՈւ-ն թիրախավորել է Հալեպի համալսարանի հանրակացարանը, Քաֆր Համրա բնակավայրը, Միդան թաղամասը, ինչպես նաև ալ-Ռազի հիվանդանոցը և Սուլեյման ալ-Հալաբի թաղամասում գտնվող Հալեպի ջրային վարչությունը։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ շտապօգնության կին աշխատակից է վիրավորվել Հալեպում տարհանման կետի մոտ գտնվող շտապօգնության մեքենային ուղղված դիպուկահարի կրակոցից։

Սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերի մոտակայքում հրետակոծությունը շարունակվում է։

Հալեպում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և սիրիական բանակի միջև բախումները սկսվել են հունվարի 6-ից։

Սիրիական բանակը կոչ է արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ ՍԴՈւ բոլոր դիրքերից՝ նշելով, որ պատրաստվում է թիրախային գործողություններ սկսել ՍԴՈւ-իէ Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող դիրքերի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում