Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի, երբ Վաշինգտոնը երկխոսություն վարի. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի բանակցություններն ԱՄՆ-ի հետ կարող են անմիջապես սկսվել, հենց Վաշինգտոնը հրաժարվի թելադրանքի քաղաքականությունից և վարի անկեղծ երկխոսություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Բեյրութ ժամանելուց հետո։

«Երբ ամերիկացիներն ընդունեն, որ բանակցությունները թելադրանք չեն, կարելի կլինի սկսել բովանդակալից բանակցություններ», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Արաղչիի խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է ցանկացած իրավիճակի, հատկապես այն աննախադեպ սպառնալիքների ֆոնին, որոնք ծագում են Իսրայելի կողմից:

«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստ ենք դրան։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

2025 թ. վերջին ամերիկյան Axios լրատվական հարթակը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայի նահանգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2026 թվականին Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ինչպես հունվարի 6-ին հաղորդել է Իսրայելի ​​Kan պետական հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրի, Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Թեհրանին հայտնել, որ Իսրայելը ​​մտադիր չէ հարձակվել Իրանի վրա:

Հայերեն Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA