Հալեպում բախումների հետևանքով տեղահանվածների թիվը հասել է մոտ 60 000-ի

2 րոպեի ընթերցում

Հալեպի նահանգապետարանի սոցիալական հարցերի և աշխատանքի վարչությունը հայտնել է, որ հունվարի 6-ից ի վեր շարունակվող բախումների պատճառով Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերից տեղահանված ընտանիքների թիվը հասել է 11 806-ի, որը ներառում է 59 030 անձի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Տեղեկությունների համաձայն՝ բնակիչները շարունակում են լքել Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերը։

Աֆրին քաղաքում գրանցվել է տեղահանվածների ամենամեծ թիվը՝ մոտավորապես 9700 ընտանիք։ Հազարից ավելի ընտանիքներ տեղակայվել են Հալեպի տարբեր թաղամասերում։

Ավելի վաղ Հալեպի նահանգապետարանի հայտարարության մեջ նաև նշվել էր, որ նահանգապետարանն աշխատել է «բանակի հետ համակարգված երկու մարդասիրական միջանցքների վերաբացման կազմակերպման ուղղությամբ՝ դեպի Հալեպի անվտանգ տարածքներ քաղաքացիական անձանց անվտանգ անցումն ապահովելու համար»։

Սիրիական բանակը կոչ էր արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) բոլոր դիրքերից՝ նշելով, որ պատրաստվում է թիրախային գործողություններ սկսել ՍԴՈւ-ի՝ Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող դիրքերի ուղղությամբ։

Աշխարհ

Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ թաղամասերում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան

Հայերեն Русский Türkçe

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել