ՆԳ նախարարը մի խումբ պարեկային ծառայողների առաջին սպայական կոչումներ է հանձնել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորական խոսքում Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները:

Անդրադառնալով Պարեկային ծառայության առանձնահատկություններին՝ ՆԳ նախարարը կարևորել է զգոնությունն ու իրավիճակների ճիշտ գնահատումը:

Նախարարն ընդգծել է, որ պարեկի աշխատանքը չի կարող գնահատվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թվով. ծառայության արդյունավետությունը արտահայտվում է բացահայտված հանցագործություններով, կանխարգելիչ գործողություններով, քաղաքացիներին ցուցաբերված օգնությամբ, դեպքերին իրավաչափ արձագանքելով։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը Ոստիկանության այն օղակներից է, որն ամենաշատն է առնչվում հանրության հետ, և յուրաքանչյուր ծառայողի վարքագիծն ուղղակիորեն ազդում է Ոստիկանության հեղինակության վրա։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է, որ կարևոր է ի սկզբանե ձևավորել պարեկի պրոֆեսիոնալ կերպար՝ ապահովելով համակարգի նկատմամբ հանրության վստահությունն ու դրական վերաբերմունքը։

Շնորհավորելով առաջին սպայական կոչումը ստացած պարեկներին՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել են բարձր պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, ապահովել հասարակական կարգի պատշաճ պահպանում:

Ավարտին ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի հանձնել է սպայական կոչումներ։

 

Հայերեն

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին