Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կաթողիկոսին հեռացնելու մեխանիզմը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոս հեռացնելու գործընթացը պետք է լինի անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նկատառմանը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի պատրաստվում հեռանալ:

«Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի, Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ՝ Կտրիճ Ներսիսյանը  ստիպված կլինի հեռանալ»,- ասաց Փաշինյանը:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Երկրորդը իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոմանք Հայ Առաքելական եկեղեցին օգտագործում են որպես Հայաստանի դեմ հիբրիդային արշավի գործիք։

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:

2026 թվականի հունվարի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդն անցկացրել է իր առաջին նիստը։

Հայերեն English Español ქართული

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը