Տնտեսություն

Վարչապետն անդրադարձավ ընկերություններին մաքսային արտոնություններ տրամադրելու մեխանիզմներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն անդրադարձավ ընկերություններին մաքսային արտոնություններ տրամադրելու մեխանիզմներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ կան ընդդիմադիր պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ, որոնց գոնե մեկ բարեկամ չի օգտվել գերակա ոլորտում մաքսային արտոնության՝ կառավարության տրամադրած մեխանիզմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ Կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տրամադրում գործող իշխանության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող գործարարներին:  

«Հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են, այդ թվում՝ ընդդիմության հետ կապված ու չկապված գործարարներ: Այս մեխանիզմը գործում է 2016 թվականից ու գործում է ինքնաշխատ եղանակով: Գործարարներն իրենց տվյալները լրացնում են ու դիմում են արտոնության համար, եթե այդ տվյալները համապատասխանում են իրականությանը, Կառավարությունն իրավունք չունի այդ արտոնությունը չտալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ իշխանության հետ կապվող գործարարներին պատկանող ընկերությունները այդ արտոնությունները ստացողների 2-3 տոկոսն են կազմում:

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում