Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թվականին պահեստազորայինների վարժական հավաքների անցկացման ժամկետները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 8-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Նախագծում մասնավորապես նշված է.

«2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`

1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.

2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.

3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.

4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.

5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.

6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.

7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ»:

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­­­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Հայերեն English Español

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին