Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թվականին պահեստազորայինների վարժական հավաքների անցկացման ժամկետները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 8-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
Նախագծում մասնավորապես նշված է.
«2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`
1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ»:
Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: