Միացյալ Նահանգներ

Միջազգային տիեզերակայանում գտնվող աստրոնավտն առողջական խնդիրներ ունի. ՆԱՍԱ-ն քննարկում է անձնակազմին վաղաժամ հետ բերելու հարցը

1 րոպեի ընթերցում

Միջազգային տիեզերակայանում գտնվող աստրոնավտն առողջական խնդիրներ ունի. ՆԱՍԱ-ն քննարկում է անձնակազմին վաղաժամ հետ բերելու հարցը

ՆԱՍԱ-ն քննարկում է Միջազգային տիեզերակայանից Crew-11 առաքելության անձնակազմի վաղաժամկետ վերադարձի հնարավորությունն այն բանից հետո, երբ անդամներից մեկի մոտ առողջական խնդիր է առաջացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuetrs-ը, այս մասին ՆԱՍԱ-ն հայտարարություն է տարածել այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ չեղարկվել է աստրոնավտների՝ նախապես պլանավորված բաց տիեզերք դուրս գալը։ 

ՆԱՍԱ-ի խոսնակը նշել է, որ աստրոնավտը, որի անունը չի հրապարակվել բժշկական գաղտնիության նկատառումներից ելնելով, կայուն վիճակում է և գտնվում է ուղեծրային լաբորատորիայում։

«Մեր առաքելությունների անվտանգ իրականացումը մեր գերակա խնդիրն է, և մենք ակտիվորեն գնահատում ենք բոլոր տարբերակները, այդ թվում՝ Crew-11-ի առաքելության վաղաժամկետ ավարտի հնարավորությունը», - հայտարարել է խոսնակը՝ նշելով, որ առաջիկայում այս հարցի վերաբերյալ նոր հայտարարություններ կարվեն։

Չորս հոգանոց Crew-11 անձնակազմը Միջազգային տիեզերակայան իր առաքելությունը սկսել էր 2025 թվականի օգոստոսին։ Ակնկալվում էր, որ նրանց վերադարձը կլինի ոչ շուտ, քան 2026 թվականի փետրվարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում