Իրանի ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 7-ին կժամանի Երևան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA կայքը՝ մանրամասնելով, որ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։

Նշվում է, որ իրանցի դիվանագետը կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։

Բացի այս, նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը։

 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը