Հայաստան

Տեղի է ունեցել Բալահովիտի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Բալահովիտի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի բացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Նշվում է, որ բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել, և այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների համար։

Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն և համայնքի համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 մլն դրամ արժեքով։

Նախարարը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի բացման առիթով և ընդգծել, որ նախակրթարանները մեր կրթական օղակի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, և հենց այդ պատճառով Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների շենքային պայմաններին, կահավորմանը և կառավարմանը։  

«Մեր երեխաները լավագույնին են արժանի» -ասել է  նախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում