Աշխարհ

ՄԱԿ-ը Վենեսուելայի քաղաքական ուժերին կոչ է անում մասնակցել ժողովրդավարական երկխոսությանը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Վենեսուելայի քաղաքական ուժերին կոչ է անում մասնակցել ժողովրդավարական երկխոսությանը

ՄԱԿ-ը կոչ է անում Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել  ժողովրդավարական երկխոսության՝ երկրի ապագան որոշելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Վենեսուելան տասնամյակներ շարունակ ապրել է ներքին անկայունություն և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Ժողովրդավարությունը խաթարվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը։ Ես կոչ եմ անում Վենեսուելայի բոլոր կուսակցություններին մասնակցել ժողովրդավարական երկխոսության, որի շրջանակում հասարակության բոլոր հատվածները կարող են որոշել իրենց ապագան», - ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում