Որևէ երկիր չի կարող խաղալ համաշխարհային ոստիկանի դեր. Չինաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է Վենեսուելայի զարգացումներին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հետևողականորեն դեմ է ուժի սպառնալիքին կամ ուժի կիրառմանը, ինչպես նաև մեկ երկրի կողմից սեփական կամքի պարտադրմանը մյուս երկրի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հունվարի 4-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ անդրադառնալով Վենեսուելայում ստեղծված իրադրությանը։

ԱԳ նախարարը նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը դարձել է ավելի անկայուն և փոխկապակցված։

Վան Իի խոսքով՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանկարծակի փոփոխությունը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։ «Մենք երբեք չենք կիսել այն տեսակետը, որ որևէ երկիր կարող է խաղալ համաշխարհային ոստիկանի դեր կամ ներկայանալ որպես միջազգային դատավոր», - նշել է Վան Ին՝ շեշտելով, որ բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է ամբողջովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։

Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իրենք մտադիր են աշխատել միջազգային հանրության հետ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը վճռականորեն պաշտպանելու, միջազգային բարոյականության սկզբունքները պահպանելու, բոլոր երկրների ինքնիշխանության հավասարությունը պահպանելու, համաշխարհային խաղաղությունն ու զարգացումը համատեղ պաշտպանելու և մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումը խթանելու համար։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Հայերեն English Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26