Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին. դեսպանի շնորհավորական ուղերձը

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին. դեսպանի շնորհավորական ուղերձը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։

Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։

2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման, ինչպես նաև երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հասնելու ճանապարհին։

2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի  պատմական այցը Երևան և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ձեռքբերումների գագաթնակետն էին:

2026 թվականին, շարունակելով անցյալի կառուցողական ուղին և երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում։ Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում, և զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների ժողովուրդների միջև։ Կսահմանենք նոր նախաձեռնություններ և ծրագրեր երկու երկրների միջև գործընկերության ճանապարհին և «բարեկամության ինստիտուցիոնալացումը» կներդնենք որպես օրակարգի գերիշխող հասկացություն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ, և պատրաստակամ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում։

Ես բարձր եմ գնահատում այն ջերմ ընդունելությունը, որը ինձ ցուցաբերեցին Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը 2026 թվականի նախօրեին։ Շնորհավոր Նոր Տարի»։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում