Իտալիայում ճոպանուղու վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրա

1 րոպեի ընթերցում

Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մակունյագա ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Միջադեպը տեղի է ունեցել Պիեմոնտ շրջանի Մոնտե Մորո լեռնադահուկային հանգստավայրում։ Հաղորդվում է առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ճոպանուղու խցիկներից մեկը բարձրանում էր թեքահարթակով, բայց շատ արագ էր ընթանում։ Կայարան մտնելուն պես այն բախվել է արգելապատնեշին՝ չկարողանալով ժամանակին կանգ առնել։ Միևնույն ժամանակ, հակառակ կողմից ժամանել է մեկ այլ խցիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վթարից հետո դահուկային լանջերը փակվել են, իսկ լեռնադահուկային վերելակը կանգնեցվել է։

 

Հայերեն

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը