Աշխարհ

Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիք

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիք

ԵՄ ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիքը։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավարի սոցցանցային X հարթակում արված գրառումը։ 

«Այսօր մենք լավ քննարկում ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինային մեր աջակցության, նրա անվտանգության և երկրի վերակառուցման վերաբերյալ։ Վերջին հաշվով, ազատ ուկրաինական պետության բարգավաճումը կախված է ԵՄ-ին նրա անդամակցությունից։ Սա նաև ինքնին անվտանգության ամենակարևոր երաշխիքն է», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում