Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

Ավարտվել է 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդ, իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունն օգտագործել է 2021 թվականին կայացած ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ։

Քննության տվյալներով՝ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ընթացքում նա երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կոնկրետ կուսակցության օգտին։

Բացի այդ, ըստ նախաքննության, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, վերջինիս կողմից տրամադրված տեղեկատվության միջոցով, Արագածոտնի թեմի հոգևորականների համար ստեղծված «WhatsApp» խմբային նամակագրությունում, շանտաժի միջոցով հարկադրել է հոգևորականներին եկեղեցական զգեստով մասնակցել հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցությունը հաստատող լուսանկարներ և դրանց ուղարկումը նշված հավելվածով։

Նախաքննության ընթացքում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։

Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ նշված գործողություններին օժանդակելու համար։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում