Օդերևութաբանական վտանգավոր երևույթներ, ջերմաստիճանային ռեկորդներ․ ինչպիսին էր եղանակային 2025-ը Հայաստանի համար

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում 2025 թվականին բավականին փոփոխական եղանակ ու ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե 1 աստիճանով: Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 մմ, որը կազմում է նորմայի 81%-ը:

«2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճաններն իրենց նորմայից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր՝ սկսած 1935 թվականից դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ, մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3 աստիճանի՝ գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։  Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին և օգոստոսի 5-ին՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում գրանցվեցին համապատասխանաբար 41․9 և 41․5  աստիճան և գերազանցեցին տվյալ օրերի երբևէ դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Ավելին, Արենիում այդ օրերին գրանցվեց 42.6  աստիճան։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի 7-9-ն ընկած ժամանակահատվածում, երբ օդի միջին ջերմաստիճանները հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-7 աստիճանով։  Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-32 աստիճան, իսկ Մեղրիում 34․5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Նոյեմբերը Հայաստանի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 2-րդ ամենատաքն էր՝ սկսած 1935 թվականից։  Ամսվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9-ին Կապանում՝ 27 աստիճան, նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 -ի։

«Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որոնք դիտվեցին 2025 թվականին: Առաջինը Արտաշատում մայիսի 5-ին երեք ժամ 10 րոպեի ընթացքում թափվեցին մեկ ու կես անգամ նորմայից ավել տեղումներ և զգալի վնաս հասցրեցին տնտեսությանը։ Մյուս վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթը, երբ հունիսի 15-ին ուժեղ քամի, պտտահողմ դիտվեց Ապարանում, որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մ/վ, նույնպես զգալի վնաս հասցրեց տնտեսությանը։,-ասաց Լևոն Ազիզյանը:

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը