Թուրքիա

Թուրքիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ժամանակ վիրավորվել են ոստիկաններ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ժամանակ վիրավորվել են ոստիկաններ

Թուրքիայի Յալովա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) դեմ գործողության ժամանակ զինված բախում է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Բախման հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան։

Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատներ։

Ըստ տեղեկությունների՝  փոխհրաձգությունը տևել մի քանի ժամ։

Բախումների գոտում գտնվող հինգ դպրոցներում այսօր դասերը դադարեցվել են, իսկ քաղաքացիական անձանց արգելվել է մուտք գործել գործողության գոտի։

Նշվում է, որ վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում և գործողությունը շարունակվում է Բուրսայից ուղարկված հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում