Աշխարհ

Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել

Ղազախստանի Ալմա-Աթա մարզի լեռներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զբոսաշրջիկի անշնչացած մարմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջամտությամբ, Լոկոմոտիվ գագաթի հատվածում հայտնաբերվել է դի։ Այն իջեցվել է ծովի մակարդակից 3700 մետր բարձրությունից և փոխանցվել ոստիկանության ծառայողներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զբոսաշրջիկների խմբի ևս երկու անդամին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպարտամենտում նշել են, որ անհայտ կորած զբոսաշրջիկներից մեկի քույրը հայտնել էր, որ եղբայրը երկու ընկերների հետ բարձրացել է լեռներն ու չի վերադարձել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում