Փաշինյանն ակնկալում է, որ իր մասնակցությամբ առաջիկա պատարագի ժամանակ չի հնչի Գարեգին Բ կաթողիկոսի անունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է պատարագի՝ ակնկալիք հայտնելով, որ պատարագի ժամանակ չի հնչի Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։

«Դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ վաղը, Գառնիիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի։ Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։ Ի դեպ, կան մարդիկ, որոնք ասում են, որ երբ տարբեր եկեղեցիներում պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել  հենց այդ պահին և հարցնում են՝ արդյոք նման բան կարելի՞ է և թույլատրելի՞ է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է։ Երբ այն մարդիկ, որոնք իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այդ փաստի հետ, մենք՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևակերպենք այդ փաստի առիթով, այլ նաև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է, ինչ պատարագների է մասնակցում հանրապետության տարբեր բնակավայրերի եկեղեցիներում։ Նա հայտարարել է, որ պատարագներին մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգի շրջանակներում, որը որդեգրել է որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։

 

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ եկեղեցում է պատարագի մասնակցելու դեկտեմբերի 28-ին

 

Հայերեն English Русский

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը