Մարզեր

Վարդենիս համայնքը համալրվել է ևս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքը համալրվել է ևս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը համալրվել է  ևս մեկ գյուղատնտեսական տեխնիկայով՝ անիվավոր մինի տրակտորով ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, տեղահանության ազդակիր համայնքներում 2024 թվականի  հոկտեմբերից մեկնարկել է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը Միջին Արևելքում և ԱՊՀ-ում, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից և իրականացվում Լիբանանում և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության  կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել համայնքի դիմակայությունը և խթանել տնտեսական վերականգնումը՝ ապահովելով կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախստականների, վերադարձողների, միգրանտների և այլ խոցելի խմբերի համար՝ միաժամանակ ուժեղացնելով տեղական տնտեսական ենթակառուցվածքները և կառուցել եկամուտներ ստեղծելու կարողություններ հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցմամբ։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին՝ կենսական կարևոր նշանակության այս  ծրագիրը Վարդենիս համայնքում կյանքի կոչելու համար։ Նոր տեխնիկան մեծապես կօգնի տեղահանված ու մեր համայնքում ապաստանած տնտեսություններին՝ գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով   Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում