Մարզեր

Գազաֆիկացվում են Գավառ քաղաքի և Գանձակ գյուղի առանձին փողոցների բնակարանները

1 րոպեի ընթերցում

Գազաֆիկացվում են Գավառ քաղաքի և Գանձակ գյուղի առանձին փողոցների բնակարանները

Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ քաղաքի Ազատության 7, 9  11, ինչպես նաև Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծարենց, Հաղթանակ և Բատիկյան փողոցներում միջին և ցածր ճնշման գազատար է կառուցվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Գանձակում դրանք  դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ քաղաքում  ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար: Այս շինարարության համար  համայնքային բյուջեից 15 միլիոն  800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի՝ 1400 մետր երկարության   գազատարի շինարարությունը։

«Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել: Այժմ այս թաղամասերի բնակիչները ևս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ ԳԳՄ Գավառի մասնաճյուղի փոխտնօրենը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է այս տարեվերջին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով   Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում