Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

3 րոպեի ընթերցում

Ամանորյա տոներին ընդառաջ՝ Ucom-ը ևս մեկ նորացված տարածք է բացել իր բաժանորդների համար։ Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում վերաբացվել է ընկերության վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը՝ Տիգրան Մեծի պողոտա 29ա/93 հասցեում։

Թարմացված կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական և ինտերնետ կապի ծառայություններից, ստանալ խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր և այլ տեխնիկա։

Ամանորյա տոների ընթացքում կենտրոնում գործելու են նաև հատուկ առաջարկներ, որոնց շնորհիվ բաժանորդները հնարավորություն կունենան Նոր տարին դիմավորելու նոր սարքերով և կապի առավել շահավետ լուծումներով։ 

Այսպիսով՝ Տիգրան Մեծի վաճառքի և սպասարկման կենտրոնի վերաբացման կապակցությամբ, մինչև 2026թ․ հունվարի 15-ը ներառյալ, կենտրոնում Unity-ի ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Այս կենտրոնում ևս, ինչպես Ucom-ի բոլոր վաճառքի կենտրոններում և առցանց խանութում՝ մինչև 2026թ. հունվարի 15-ը Samsung, HONOR, Xiaomi և Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում հաճախորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով՝ 2 ամիս անվճար։ Մինչև 2026թ. հունվարի 11-ը հնարավորություն կլինի նաև ձեռք բերելու iPhone՝ 0 տոկոս – 0 տոկոս – 0 տոկոս ապառիկով 12 ամիս շարունակ՝ բաժանորդագրվելով Level Up+ 3000 հետվճարային սակագնային պլանին։

«Ucom-ում մենք շատ ենք կարևորում այն միջավայրը, որտեղ ամեն օր շփվում ենք մեր բաժանորդների հետ։ Վաճառքի և սպասարկման կենտրոնների արդիականացումը մեր հաճախորդակենտրոն երկարաժամկետ ռազմավարության մի մասն է՝ յուրաքանչյուր շփման կետում ապահովելու արագ, հարմարավետ և որակյալ սպասարկման փորձառություն։ Տարվա ավարտին շնորհավորում ենք մեր բաժանորդներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով լի և կայուն կապով Նոր տարի», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծառայությունների հասանելիությունը երկրի տարբեր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ը ներկայումս  ունի վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երևանում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում