Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, իրանական միջուկային հիմնախնդրի ուժային լուծման գաղափարները խիստ անարդյունավետ են

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային հիմնախնդրի ստիպողական, ուժային լուծման գաղափարները «խիստ անարդյունավետ են եւ չեն կարող աջակցություն ստանալե: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը՝ կապված վեց երկրների՝ Մեծ Բրիտանիայի, üրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի այսօր Բեռլինում կայանալիք հանդիպման հետ, որը նվիրված է Իրանին: Նա ընդգծել է, որ «Իրանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ էե: «Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ փարատվեն միջազգային հանրակցության ունեցած բոլոր մտահոգությունները: Դրան է նպատակամղված ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը եւ մենք այն ամեն կերպ պաշտպանում ենքե,- նշել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում