Իսրայելը նոր հարձակումներ է իրականացրել Լիբանանում

2 րոպեի ընթերցում

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը Լիբանանում մեքենաների են հարվածել։ Իսրայելի պնդմամբ՝ թիրախավորվել են ահաբեկիչներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սուրի շրջանի Ջաննաթա բնակավայրում մեքենա է թիրախավորել: Ըստ հրապարակման՝ թիրախավորման հետևանքով վիրավորվել է դեպքի վայրով անցնող մեկ անձ, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Իր հերթին, Al Mayadeen-ը հաղորդում է, որ երկու մարդ է զոհվել Լիբանանի արևելքում՝ Հաուշ աս-Սայյիդ Ալի բնակավայրի մոտակայքում, իսրայելական անօդաչու սարքի կողմից մեքենայի վրա հարձակման հետևանքով։

Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ իսրայելական ուժերը դեկտեմբերի 25-ի լուսաբացին ներխուժել են Քֆարքելա բնակավայր և խոշոր պայթյուն են իրականացրել շենքերից մեկում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Լիբանանի հարավային Ջաննաթա բնակավայրում թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման անդամի։

Մեկ այլ գրառման մեջ ԻԲՊ-ն հայտնել է, որ բանակը Լիբանանի Անսարիայի շրջանում հարված է հասցրել ահաբեկչի։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել