Իրավունք

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կալանավորվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ՝ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն: 

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում