Աշխարհ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Կամբոջային սահմանակից ռազմավարական բարձունքի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Կամբոջային սահմանակից ռազմավարական բարձունքի նկատմամբ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել 225-րդ ռազմավարական բարձունքի նկատմամբ Կամբոջային սահմանակից Սուրինի նահանգում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել են Թաիլանդի Ցամաքային ուժերի երկրորդ ռազմական շրջանից։

«Վերահսկողությունը 225-րդ բարձունքի նկատմամբ հաստատվել է։ 2-րդ ռազմական շրջանը շարունակում է ռազմական գործողությունը», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Թաիլանդի զորքերն ավելի վաղ վերահսկողություն են հաստատել 225-րդ բարձունքից ոչ հեռու գտնվող Թա Քվայ հինավուրց տաճարային համալիրի նկատմամբ՝ այդ շրջանից դուրս մղելով կամբոջական ուժերին։

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում